Map Graph

Ռոքսբուրգ ամրոցի պաշարում

Ռոքսբուրգի պաշարում, պաշարում, որը տեղի է ունեցել 1314 թվականին։Հիմնական հակամարտությունն էր շոտլանդական անկախության առաջին պատերազմում։ Ջեյմս Դուգլասը՝ Դուգլասի տերը, Կլան ՄակԴուգալին հաղթելուց հետո մի քանի ամրոցներ էր հետ նվաճել անգլիացիներից, բայց միայն Ռոքսբուրգ ամրոցը վերցնելու մասին միտք էր, որ նրան անհանգստացնում էր։ Այն անառիկ վայրում էր ու լավ էր հսկվում։ Նա և Վալտեր Ստյուարտը՝ Շոտլանդիայի 6-րդ բարձր պաշտոնյան, իրենց մի քանի մարդկանց ծպտել են որպես կովեր, այնպես որ կայազորը տեղյակ չէր նրանց ներկայության մասին։ Այնուհետև նրանք օգտագործել են աստիճաններ վեր բարձրանալու համար։ Այդպիսով նրանք կատարյալ անակնկալի են բերել ամրոցը։ Նրանք մեծ թվով զոհեր են պատճառել կայազորին, այդ թվում նաև նետով դեմքից նրանց ղեկավարին վիրավորելով։ Այս պաշարումը նախադեպ էր Բաննոքբերնի ճակատամարտի համար։

Read article